Բելգիացի էլենկտրոնային և հիփ հոփ երաժիշտ Stromae-ն թողարկել է 9 րոպեանոց տեսահոլովակ նկարահանված «Défiler» թրեքի հիման վրա: Մելանխոլիկ երգը բելգիացի երաժիշտը ձայնագրել է իր եղբոր՝ Luc Junior Tam-ի հետ համատեղ: Կոնցեպտուալ տեսահոլովակը հանդիսացել է նաև, որպես պրոմո հոլովակ Stromae-ի կնոջ, նորաձևության դիզայներ՝ Coralie Barbier-ի նոր Capsule No. 5 հավաքածուի համար:
Ինչ վերաբերում է թրեքին, նշենք, որ «Défiler»-ն երաժշտի 2013 թվականին լույս տեսած Racine Carée ալբոմից հետո հրապարակված առաջին թրեքն է, և անդրադառնում է սոցիալակական նորմերին:

