19-րդ դարի առաջին կես: Դիկանկա գյուղի շրջակայքում տեղի են ունենում սարսափելի սպանություններ:
Այդ սպանությունները բացահայտելու համար մայրաքաղաքից հրավիրում են հայտնի քննիչ Գուրոյին, ում մարմնավորում է Օլեգ Մենշիկովը:
Գուրոյին այդ խորհրդավոր սպանությունների բացահայտման մեջ, օգնում է երիտասարդ գրչակ Նիկոլայ Գոգոլը: Նրա հետ Գուրոն ծանոթանում է դեպքի վայր մեկնելու օրերին:
Երիտասարդ Գոգոլը դեռ չի էլ պատկերացնում, թե ինչ բարդ փորձություններ են նրան սպասվում. նա պետք կենաց և մահվան պայքարի մեջ մտնի չար ուժերի հետ, հանդիպի իր առաջին սիրուն և գրի ռուսական գրականության պատմության մեջ ամենազարմանահրաշ գրքերից մեկը:
Այս սերիալի հիմքում ընկած է Նիկոլայ Գոգոլի «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» ժողովածուի ստեղծագործությունները:
«Գոգոլ: Սկիզբը» սերիալը նախատեսված 4 մասերից առաջինն է: Հաջորդ երեքը կունենան՝ «Կախարդված վայրը», «Վի» և «Սարսափելի վրեժ» ենթավերնագրերը:

