Logo

«Օպենհայմերը» արժանացել է 7 «BAFTA» մրցանակի

16:19 / 19.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակը լավագույն ֆիլմի համար արժանացել է «Օպենհայմեր» կենսագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Քրիստոֆեր Նոլանը: Այս մասին կիրակի՝ փետրվարի 18-ին, հայտարարվել է Բրիտանական կինոյի 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

13 անվանակարգերից ֆիլմը ստացել է յոթ մրցանակ։ Քրիստոֆեր Նոլանը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր», Քիլիան Մերֆին ստացել է «Լավագույն դերասան» անվանակարգի արձանիկը, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու արձանիկը։ Ֆիլմը ստացել է նաև մրցանակներ լավագույն կինոերաժշտության, լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն մոնտաժի համար։

fastnews-ads-banner