Հայտնի հեռուստաաստղ և գործարար Օքսանա Սամոյլովան պարզաբանել է ռեփեր Ջիգանի հետ ամուսնության փլուզման մանրամասները: Չնայած զույգն ունի չորս երեխա, այժմ գտնվում են ամուսնալուծության գործընթացում:
Սամոյլովայի խոսքով՝ իրենց հարաբերությունների «վերջին կետը» դարձել է իր նոր նախագիծը՝ ֆերման: Նա նշել է, որ ռեփերը լիովին անտարբեր էր և չէր կիսում իր ցանկությունը՝ ղեկավարելու ֆերման.
«Երբ դու անում ես մի բան, որը քեզ այնքան է ոգեշնչում, որ նույնիսկ չես կարողանում քնել և փոխադարձ ստանում ես անտարբերություն, հիասթափվում ես: Ես Դենիսին լուսանկարներ էի ցույց տալիս, բայց նա նույնիսկ չէր նայում. համակարգչային խաղեր էր խաղում: Նա ամբողջ ընթացքում մի քանի անգամ է ֆերմա եկել՝ առաջին անգամը ֆերմայի բացումից երկու ամիս անց, երբ ճանապարհներն արդեն կառուցվել էին, անտառը մաքրվել, էլեկտրաէներգիայի հարցերն էլ լուծված էին:
Բազմազավակ մայրը նշել է, որ ամուսնալուծվելու որոշումը կայացրել է մեկ գիշերվա ընթացքում:

2020 թվականին, հեռուստաաստղի և ռեփերի միջև տեղի ունեցած ևս մեկ խոշոր հրապարակային վեճից հետո, նրանք ստորագրել էին նախնական պայմանագիր, որի համաձայն՝ մինչ այդ պահը ձեռք բերված ամեն ինչ մնում է կնոջը։ Վերջին հինգ տարիների ընթացքում արտիստը ոչինչ ձեռք չի բերել, ուստի ամբողջ ունեցվածքը պատկանում է գործարար կնոջը։ Օքսանան խոստովանել է, որ այս ընթացքում նրանից որևէ խոշոր նվեր չի ստացել։ Իրականում, Օքսանան է նրան նվիրել թանկարժեք մեքենաներ և ժամացույցներ։
Սամոյլովան հավելել է, որ ամուսնության ընթացքում ցանկացել է Ջիգանի հետ ունենալ հինգերորդ երեխան, սակայն նրանք չեն կարողացել, բայց նրա՝ ևս մեկ երեխայի մասին երազանքները չեն մարել։ Գործարար կինը պատրաստ է կրկին մայր դառնալ, բայց այլ տղամարդու հետ։ Օքսանայի խոսքով՝ իր նոր զուգընկերը պետք է հուզականորեն կապված լինի իր հետ և հետաքրքրված լինի իր կյանքով։ Սակայն նա դեռ պատրաստ չէ նոր հարաբերությունների։


