Բրիտանացի դերասան Ջոզեֆ Մոուլը, որը մարմնավորում է օրկերի առաջնորդ Ադարին «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» ֆիլմում, լքել է սերիալը երկրորդ սեզոնից առաջ, հայտնում է TVLine-ը՝ Amazon Studios-ին հղումով։
Ադարի դերը փոխանցվել է անգլիացի Սեմ Հեյզելդայնին, որը հայտնի է 2012 թվականի «The Crow» ֆիլմով և «Peaky Blinders» հեռուստասերիալով։
Մոուլի հեռանալու պատճառը հայտնի չէ։
«Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ:
Կարող եք կարդալ նաև՝


