Logo

Օրվա տերմինը. Կուբիզմ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 23.03.2021ՄՇԱԿՈՒՅԹ
27797624 1669644516454892 3754744839221384027 o 42 - Օրվա տերմինը. Կուբիզմ

Ի՞նչ է կուբիզմը

Կուբիզմը մոդեռնիստական հոսանք կերպարվեստում, որ սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում Ֆրանսիայում։ Ժանրի հիմնական առանձնահատկությունն է երկրաչափական պարզ պատկերների կիրառությունն ու ցանկացած նկարվելիք օբյեկտ այդ պատկերների միջոցով ներկայացնելը: Ինչպես մնացած ավանգարդ գեղանկարչական ոճերը, կուբիզմը նույնպես ուշադրությունը կենտրոնացնում է նկարչի զգացողությունների և տրամադրության վրա՝ փորձելով դիտողի մոտ առաջացնել պատասխան հույզեր: Ֆրանսիայում կուբիզմից են առաջացել օրֆիզմը, աբստրակցիոնիզմը, պուրիզմը։ Այլ երկրներում՝ ֆուտուրիզմը, սուպրեմատիզմը, Դադաիզմը, կոնստրուկտիվիզմը և Դե ստիջլը։

Տերմինը…

Հոսանքի անվանումը կապում են Անրի Մատիսի «Այս ի՜նչ խորանարդներ են» (ֆրանսերեն՝ «bizarreries cubiques») արտահայտության հետ, որը նա հնչեցրել է Ժորժ Բրաքի գործերը տեսնելուն պես:

Պատմական ակնարկ

Այս գեղարվեստական հոսանքը սկիզբ է առել Պոլ Սեզանի այն մտքից, որ նկարիչը աշխարհին պետք է նայի գնդի կամ քառակուսու միջով։ Կուբիստական ուղղությունը սկիզբ է առել 1907-1911 թվականներին։ Պիկասոյի 1907 թվականի Les Demoiselles d’Avignon նկարը համարվում է կուբիզմի նախատիպը։ 1911 թվականին Պիկասոն ճանաչվեց կուբիստական ոճի հիմնադիր։ Սակայն, Բրաքի կարևորությունն ու ունեցած ներդրումը հետագայում քննարկումների առիթ հանդիսացավ։

Պատմաբանները կուբիզմի պատմությունը բաժանում են փուլերի։ Առաջին փուլը ընդգրկում է 1910-1912 թվականները և կոչվում է Անալիտիկ կուբիզմ։ Երկրորդ փուլը Սինթետիկ կուբիզմն է, որն էլ տևել է մինչև 1919 թվականը։ Մեկ այլ մոտեցմամբ անգլիացի գիտնական Դուգլաս Կուպերը իր «Կուբիզմի դարաշրջանը» (The Cubist Epoch) գրքում այն բաժանել է երեք փուլերի՝ վաղ կուբիզմ, բարձրագույն կուբիզմ և ուշ կուբիզմ։ Վաղ կուբիզմը ներառում էր 1906-1908 թվականները և արտացոլում էր Պիկասոյի և Բրաքի աշխատանքները։ Երկրորդ փուլը՝ բարձրագույն կուբիզմը, ընդգրկում էր 1909-1914 թվականները, որի կարկառուն ներկայացուցիչն էր Ժուան Գրիսը։ Եվ վերջապես երրորդ՝ ուշ կուբիզմի փուլը արտահայտում էր 1914-1921 թվականները։ Այս փուլն էլ հենց ավանգարդ շարժման ժամանակաշրջանը դարձավ։

Այս ուղղության վառ ներկայացուցիչներից են Խուան Գրիսը, Ֆերնանդ Լեգերը, Փոլ Սեզանը և իհարկե Պիկասոն, ի դեպ, վերջինս նաև ամենամեծ պահանջարկ վայելող կուբիստ-նկարիչն է. նրա «Ալժիրյան կանայք» կտավը 2015 թվականին վաճառվեց $179.3 մլն.-ով:

5 5 - Օրվա տերմինը. Կուբիզմ

Պիկասո, «Ալժիրյան կանայք»

4c74367a620526671f87461e6b1f0f18 2 960x700 - Օրվա տերմինը. Կուբիզմ

Ֆերնանդ Լեգեր

0K2A9032aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa 2 - Օրվա տերմինը. Կուբիզմ

Ժորժ Բրաք


fastnews-ads-banner