Logo

«Օրը հաջորդ օրվա չի փոխվում». Լալա Մնացականյանի ամուսնու գրառումը

07:07 / 01.07.2024Լուրեր
null

Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը, սահյանական տողերով է հիշել կնոջն ու շնորհակալություն հայտնել բոլորին՝ իրենց կողքին լինելու և աջակցելու համար::

«Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ․․․
Արդեն 7 օր է․․․ մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում․․․ թանկագին ընկերներ, բարեկամներ ու հարազատներ, Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք, որ այս ծանր օրերին մեր կողքին էիք: Կիսեցիք մեր ծանր վիշտը։ Իմ և դստերս՝ Մանեի անունից ընդունեք մեր խորին շնորհակալությունը։ Սիրելիներս, ֆիզիկապես անհնար է առանձին-առանձին պատասխանել Ձեր նամակներին, զանգերին, ցավակցական, մխիթարական խոսքերին ու ջերմ մաղթանքներին։ Դուք մեզ ուժ տվեցիք դիմանալու մեր այս մեծ վշտին և ծանր կորստին․․․ ԱՍՏՎԱԾ թող Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, սեր սփռի և կարոտ պահի նման կորուստներից: Մենք էլ կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր Լալայի հավերժ հիշատակը։ ԱՍՏԾՈ լույսերի մեջ լինի նրա հոգին․․․ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․», - գրել է դերասանուհու ամուսինը՝ հրապարակելով կնոջ լուսանկարը:

fastnews-ads-banner