Դերասանուհի Հելեն Միրենը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ, հայտնում է Deadline-ը։
«Ես իմ երկրի հետ սգում եմ մեծ թագուհու մահը:Ես հպարտ եմ, որ կարող եմ ինձ անվանել ելիզավետյան դարաշրջանի ներկայացուցիչ: Եթե կար «ազնվականության» սահմանում, ապա Եղիսաբեթ Վինձորը դրա մարմնավորումն էր»,- ասաց դերասանուհին։
Միրենը խաղացել է Եղիսաբեթ II-ի դերը 2006 թվականին նկարահանված «Թագուհին» կենսագրական ֆիլմում։ Ֆիլմը արքայադուստր Դիանայի մահվանը հաջորդած իրադարձությունների մեկնաբանությունն է։ Արքայադուստրը մահացել է 1997 թվականի օգոստոսի 31-ին՝ ավտովթարից։
«Թագուհին» ֆիլմում դերի համար Միրենը 2007 թվականին «Օսկար» է ստացել։
Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում։ Նրա ավագ որդին՝ Չարլզը, օրինական կերպով կդառնա Մեծ Բրիտանիայի նոր թագավորը։


