«Նորմալ մարդիկ» սերիալի և «Իմ արև» ինդի դրամայի աստղ Փոլ Մեսկալը խոսել է իր առաջին «ամոթալի աշխատանքի»՝ նրբերշիկի գովազդում նկարահանման մասին, հայտնում է PageSix-ը:
Դերասանը հիշել է 2018 թվականին նրբերշիկի իռլանդական բրենդի գովազդային հոլովակում նկարահանման մասին։ Ըստ Մեսկալի՝ երբ իր գործակալն իրեն առաջարկել է նկարահանվել գովազդային տեսահոլովակում, նա առանց վարանելու համաձայնել է:
«Այն ժամանակ ես երեք տարի սովորել էի դերասանական բաժնում և երազում էի այդ մասնագիտությամբ գումար վաստակելու մասին, քանի որ շատ աղքատ էի և պետք է ինչ-որ կերպ վճարեի տան վարձը», - խոստովանել է դերասանը:
Արտիստը, որն այս տարի առաջին անգամ ներկայացվել է «Օսկարի»՝ «Իմ արև» ֆիլմում դերի համար, հումորով խոստովանել է, որ իր հայրենի Իռլանդիայում նրբերշիկի այդ գովազդն արդեն տեղական ֆոլկլորի մաս է դարձել։
«Եթե մի օր ես աստղային հիվանդությամբ հիվանդանամ, այս տեսանյութի հիշեցումը կօգնի ինձ երկնքից երկիր իջնել», - կատակել է Մեսկալը:


