Կինոարվեստի և գիտության ակադեմիան ծրագրում է փոխարինել «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերը՝ «գենդերային չեզոք» անվանակարգով: Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերի խոսքով՝ գաղափարը դեռ հետազոտության վաղ փուլում է: Ըստ նրա՝ նախքան վերջնական որոշում կայացնելը ակադեմիան կքննարկի բազմաթիվ գործոններ: Միաժամանակ նրանք նկատում են, որ գնալով ավելի շատ մրցանակաբաշխություններ են անցկացվում «գենդերային չեզոք» անվանակարգերով: Ակադեմիան էլ մտածում է հետևել այդ օրինակին: Քրամերը նկատի ունի 2012 թվականի «Գրեմմին»: Այդ տարվանից մրցանակաբաշխությունը միավորեց լավագույն փոփ, քանթրի և R&B վոկալ կատարումները մեկ՝ «գենդերային չեզոք» անվանակարգում:
Կինոքննադատ Քրիստիան Տոտոն և դերասանուհիներ Պատրիսիա Արքեթն ու Ջեյմի լի Քերթիսն էլ կարծում են, որ գենդերային չեզոք անվանակարգերը կվնասեն կանանց: «The New York Times»-ն էլ գրել է, որ որոշ կին թեկնածուներ մտահոգություն ունեն, թե մեկ անվանակարգը տղամարդկանց կտա առավելություն: