Oxxxymiron vs Dizaster, Dizaster vs Oxxxymiron. Ամեն ինչ պատրաստ է՝ բոլորն այդ մասին լսել են, բոլորն անհամբերությամբ սպասում են։
Հոկտեմբերի 15-ին ԱՄն-ում King Of The Dot նախագծի շրջանակում ռինգում կհանդիպեն ռեփ աշխարհի երկու առաջամարտիկներ։
KOTD նախագծի YouTube ալիքը հրապարակել է թրեյլեր, որտեղ Dizaster-ը Օքսիին անվանել է «նախուտեստ», չնայած Միրոնի բաթլները հաշված օրերի ընթացքում միլիոնավոր դիտումներ են հավաքում։
Եվ, ինչպես ասում են հին ու բարի Ամերիկայում, IT IS ON ! (Սկսվել է)
Օքսին պատասխանել է իրեն հասցեագրված տեսահոլովակին, բայց ավելի համեստ ուղերձով։ Oxxxymiron-ը դիմել է ԱՄՆ-ում և այլ երկրներում իր բոլոր երկրպագուներին, որպեսզի նրանցից աջակցություն ստանա իր առաջին անգլալեզու բաթլի համար։ Բաթլի բոլոր տոմսերը վայրկենապես սպառվել են։
Միրոնի համար դժվար կլինի, քանի որ սկզբում լուրեր էին պտտվում այն մասին, որ բաթլը կազմակերպելու է Versus Battle ռուսական նախագիծը, բայց պարզվել է, որ բաթլը Լոս Անջելեսում է կայանալու, այսինքն Միրոնն է հյուրընկալելու Dizaster-ին։ Դիզը բաթլների փորձառու մասնակից է՝ կոպիտ ոճով ու մրցակիցների վրա բղավելու, երբեմն էլ նրանց բաթլից բառացիորեն դուրս հանելու սովորությամբ։ Միրոնը, որպես այս մեծ մենամարտի նախապատրաստություն, իր նախորդ մրցակցին՝ Սլավային անվանել է ԿՊՍՍ (Խորհրդային միության կոմունիստական կուսակցություն)։ Լինելով բաթլների փորձառու մասնակից՝ Սլավան (Գնոյնիյ) առաջինն էր, ում հաջողվել է հաղթել Oxxxymiron-ին։
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ մենամարտը լի կլինի անսպասելի շրջադարձերով։ Vbet-ը, ավանդույթի համաձայն, արդնե նախապատրաստել է հատուկ խաղադրույքներ Dizaster- Oxxxymiron ռեփ մենամարտի համար։ Dizaster-ը կհարվածի՞ Միրոնին։ Dizaster-ը ռուսերեն կե՞րգի։ Նման ու շատ այլ խաղադրույքներ ենք պատրաստել ձեզ համար։ Գաղտնիք չէ, որ Hip Hop աշխարհի առասպել Eminem-ը հետաքրքրված է ռեփ- բաթլների արվեստով ու բաթլների մասին ֆիլմի պրոդյուսեր է, որի գլխավոր դերակատարը Dizaster-ն է։ Մենք այդ մասին չենք մոռացել։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

