Logo

Օզի Օսբորնն ավարտում է համերգային գործունեությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:36 / 02.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Օզի Օսբորն

Բրիտանացի երաժիշտ Օզի Օսբորնն ավարտում է համերգային գործունեությունը: Բացի այդ, «Black Sabbath» խմբի անդամը հայտարարել է այս տարվա շրջագայության չեղարկման մասին՝ առողջական խնդիրների պատճառով: Այս որոշման պատճառը 2019 թվականին ստացած ողնաշարի վնասվածքն էր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սա, հավանաբար, ամենածանր նորություններից մեկն է, որ ես երբևէ փոխանցել եմ իմ նվիրված երկրպագուներին: Ինչպես բոլորդ հավանաբար գիտեք, 4 տարի առաջ՝ փետրվարին, ես ողնաշարի լուրջ վնասվածք ստացա։ Իմ գլխավոր ու միակ նպատակն այս ամբողջ ընթացքում բեմ վերադառնալն էր։ Իմ ձայնը գերազանց վիճակում է»,- գրել է Օսբորնը։

Այս տարվա վերջին երաժիշտը մտադիր էր համերգներ ունենալ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ «No More Tours II» շրջագայությունը պետք է կայանար դեռևս 2017 թվականին, սակայն երաժշտի վատառողջ լինելու պատճառով մի քանի անգամ հետաձգվել է։

 

fastnews-ads-banner