Logo

Պարգ. ո՞վ է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող երիտասարդը

19:46 / 17.02.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը կներկայացնի ՊԱՐԳԸ։ Ընտրությունը կատարել են ժյուրին և հեռուստադիտողները՝ SMS քվեարկությամբ։ Մրցույթին Պարգը կներկայանա «Survivor» երգով։

Վաղ տարիներ և կարիերա

Պարգը՝ Պարգև Վարդանյանը, ծնվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք  գյուղում։ Նրա առաջին երաժշտական փորձը եղել է տեղի եկեղեցու երգչախմբում մինչև վեց տարեկան հասակը։ Փոքր հասակում Պարգն ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ հաճախել է տեղի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտն ու ավարտել «Թատերական արվեստ և դերասանություն» բաժինը։ Այնտեղ նաև համահիմնադրել է «The Edge Chronicles» անվանումով խումբը։ 

Պարգը 2021 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»։ Երգիչը 2022 թվականին վերադարձել է Հայաստան և հաստատվել Երևանում: Նույն թվականի հունիսին Պարգը բացել է Զազի համերգը Երևանի «ՀԱՅԱ» փառատոնում: Այդ ժամանակից ի վեր նա կատարել է Ռոզա Լինի երգերի քավեր տարբերակները  և համագործակցել  Բրյունետի հետ: 

Երգիչն ամուսնացած է։ Երգչի կինը բլոգեր Նանա Վարդանյանն է:

 

 

fastnews-ads-banner