Logo

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը

22:49 / 13.04.2024Լուրեր
null

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթեց Հայկ Հեքեքյանը: Նա կներկայացնի Հայաստանը օգոստոսի 17-ին կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթում:

Հայկը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին է։ Պատանի հոբոյահարը միջազգային հարթակում ելույթ ունենալու փորձ ունի: 2021 թվականին Ստոկհոլմի միջազգային երաժշտական ութերորդ մրցույթում գրավել էր առաջին հորիզոնականն ու արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակի։

fastnews-ads-banner