Logo

Պատերազմ, բարեկամություն, սեր, կորուստ և հաղթանակ․ կայացավ «Պատերազմ և քոչարի» ֆիլմի պրեմիերան

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:07 / 05.05.2025Լուրեր
Բացառիկ
null

Մայիսի 1-ին «Կինոմոսկվայում» տեղի ունեցավ ռազմահայրենասիրական «Պատերազմ և քոչարի» ֆիլմի պրեմիերան։ Այն իրական դեպքերի վրա հիմնված պատմություն է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած 3 ընկերոջ մասին։ Նրանք կռվում են՝ պաշտպանելով հայրենիքը, իրենց հայրենի տունը։ Եվ պատերազմի դաժան թոհուբոհում նրանց օգնում է երաժշտությունը․․․ Հաղթահարելով պատերազմի դժվարությունները՝ ֆիլմի հերոսները հասնում են Բեռլին, և Ռայխստագի մոտ հաղթական Քոչարին թնդում է նրանց հնչեղ զուռնայի ու դհոլի նվագի տակ՝ դառնալով հաղթանակի խորհրդանիշներից։

Ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, սցենարիստները՝ Ալեքսեյ Գրավիցկին, Սերգեյ Վոլկովը, գլխավոր պրոդյուսերները՝ Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանն ու Ռուբեն Ջաղինյանը։ Ֆիլմում նկարահանվել են Աննա Եղոյանը, Մարջան Ավետիսյանը, Դավիթ Մխիթարյանը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Պավել Պրիլուչնին, Սերգեյ Մելքոնյանը, Զեփյուռ Բրուտյանը, Միքայել Ջանիբեկյանը և ուրիշներ։ Ֆիլմը հայերեն կրկնօրինակել են Հրանտ Թոխատյանը, Անահիտ Քոչարյանը, Տարոն Իսպիրյանը (Պոնչ), Արման Նավասարդյանը, Ներսես Ավետիսյանը, Զարուհի Հովհաննիսյանը և այլք։ 

«Սարիկն այսօր այստեղ չէ, քանի որ նրա կինը պետք է ծննդաբաերի։ Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան։ 2016-ին, երբ հերթական անգամ հայրենիքում էինք, արդեն ունեիքն ֆիլմի գաղափարը։ Այդ ժամանակ հանդիպեցինք Ռուբեն Ջաղինյանին և հասկացանք, որ հենց Հայրենականի մասին ֆիլմէ պետք նկարահանել։ Մեր պապերն էլ են մասնակցել Հայրենական պատերազմին։ Մեկն անհետ կորել է, մյուսը վերադարձել է վիրավոր։ Այն մեզ շատ հարազատ թեմա է։ Սցենարը երկար քննարկել ենք։ Դեռ խորհրդային տարիներից պատերազմի մասին շատ ֆիլմեր են եղել։ Չէինք ցանկանում՝ մեր ֆիլմը լիներ պարզ, միաժամանակ չէինք էլ ցանկանում մրցել այդ ֆիլմերի հետ», - խոստովանել է Ղևոնդ Անդրեասյանը։

Տարոն Իսպիրյանը (Պոնչ) կրկնօրինակել է գլխավոր հերոսներից Արտաշեսին։ Սա դերասանի առաջին կրկնօրինակումն էր։ «Երբ առաջարկ ստացա, անմիջապես համաձայնեցի, քանի որ ֆիլմում հայերը ներկայացված են արժանապատվորեն։ Ինձ հոգեհարազատ թեմա է, պապս տանկիստ է եղել։ Ինձ և հերոսիս՝ Արտաշին, միավորում էր խառնվածքի նմանությունը. նա բարի աուրա ունի, նույնն էլ ինձ են հաճախ ասում։ Իհարկե, բավական բարդ էր սեփական ձայնը լսել էկրանից, բայց կարծում եմ՝ ստացվել է», - նշեց Պոնչը։

 

Լուսանկարները՝ Sharm Holding-ի

fastnews-ads-banner