Logo

Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում դպրոցականները կիրականացնեն մաքրման և պահպանության աշխատանքներ

18:18 / 28.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության պահպանությունն ու ուսումնասիրությունը խթանելու նպատակով ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակ է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններին: Նամակին կցվել են դպրոցականների վարքագծի ուղեցույցը մշակութային և պատմական հուշարձանների տարածքում ճիշտ վարքի վերաբերյալ, ինչպես նաև տվյալ համայնքի դպրոցների և դրանց մերձակայքում գտնվող հուշարձանների մասին տեղեկատվությունը: Ուղեցույցի պահանջների համաձայն՝ յուրաքանչյուր դպրոց պարտավոր է հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրեն կցված հուշարձանի նկատմամբ՝ նպաստելով դպրոցականների շրջանում պատմական ժառանգության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը: Նախարարությունը նաև հանձնարել է, որ դպրոցները պարբերաբար հաշվետվություններ ներկայացնեն իրենց կողմից հուշարձանների պահպանության և բարեկարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Հուշարձանների տարածքներում իրականացվող կրթական և դաստիարակչական միջոցառումները կկազմակերպվեն պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մարզային ու տարածքային մասնագետների աջակցությամբ և համակարգմամբ:

 

fastnews-ads-banner