Logo

«Պայքար հանուն գոյության». պարային ներկայացման պրեմիերա՝ Վանաձորի դրամատիկական թատրոնում

19:00 / 22.04.2025Լուրեր
null

Մայիսի 9-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Պայքար հանուն գոյության» պարային ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը պատմում է հայ ազգի հերոսական ճակատամարտերի մասին՝ արցախյան հերոսամարտից մինչև 44-օրյա պատերազմ։ Ռազմապարերի միջոցով հեղինակները ներկայացնում են հաղթանակ, պարտություն, վիշտ և ուրախություն։ Պարային ներկայացմանը մասնակցում են Վանաձորի «Մուշ» և «Հայասա» պարային համույթների սաները (գեղարվեստական ղեկավարներ Արթուր Թորոսյան և Տաթև Բրուտյան)։ Պարային ներկայացման նպատակն է համախմբել հայ ազգին, որպեսզի ամուր և անկոտրուն հայ ազգը չհուսալքվի։ Ներկայացման գաղափարը հետևյալն է՝ համախմբվածությամբ կվերադարձնենք մեր կորցրածը։ «Պարային ներկայացման գաղափարը վաղուց կար: Միչև 44-օրյա պատերազմը ունեցել ենք պատերազմական թեմայով «Հավերժի ճամփորդները» խորագրով ներկայացում: Ցանկանում էի հիմա ավելի հստակ ներկայացնել մեր հերոսական անցյալը: Ներկայացումը միտում ունի ևս մեկ անգամ հիշեցնելու և սթափեցնելու մեր ազգին, որ մեր հարուստ պատմության ընթացքում ավելի շատ հաղթանակ ունենք, քան պարտություն», - ասել է Մուշ պարային համույթի տնօրեն Արթուր Թորոսյանը: 

fastnews-ads-banner