Logo

Փարաջանով. հանճարեղ արվեստագետը

13:10 / 19.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հունվարի 9-ին մեկնարկեցին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները:  Սպասվում են մի շարք հրաշալի իրադարձություններ՝ արժևորելու Փարաջանովի մեծագույն արվեստը, որը շարունակում է ապրել, ապրեցնել ու ոգեշնչել բազմաթիվ երիտասարդների:

#vnewsculture-ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ հանճարեղ արվեստագետի մասին:

.Սերգեյ Փարաջանովը ծնվել է  1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր ․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, որն անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից:

. 1942 թվականին Սերգեյ Փարաջանովն ընդունվում է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց նա հասկանում է,որ արվեստն ավելի շատ է սիրում: Հեռանում է ինստիտուտից և ընդունվում միանգամից 2 բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան: Այնուհետև 1946 թվականին, ընդունվում է նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի  համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

.ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվում է Նիգյարին՝ թաթար մի աղջկա, որը ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։  Աղջկա հարազատները պահանջեցին  հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ։

.Փարաջանովից շատերն են վիրավորվել ։ Նրա գործընկերներից մեկն այն հարցին, թե ինչ է չարը, պատասխանել է՝ Փարաջանովը։ Սերգեյը նույնիսկ քրոջն էլ չի ներել ծնողներին հակառակվելու և վարսահարդարի հետ ամուսնանալու համար։ Փեսայի թաղմանը նա հանգուցյալին գրիմավորել է կայսր Ֆերդինանդի նման. ոլորել բեղերը, այտերը կարմրացրել, մի ձեռքում վառվող մոմ է դրել, մյուսին՝ նուռ։ Քրոջը հագցրել է գորգից կարած ծաղիկներով շոր, գլխին բարձ դրել և այդ տեսքով նստեցրել դագաղի մոտ։ Հյուրերը, տեսնելով այդ ամենը, սարսափել են:

. 1973 թվականին Փարաջանովին ձերբակալել են համասեռամոլության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մե՛կ եղեկեցիներ կողոպտելու (նա հավաքում էր սրբապատկերներ), մե՛կ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ են առել համասեռամոլության վրա (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Գտնվել է  մեկը, որը Փարաջանովի դեմ վկայություն է տվել․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն:

.Փարաջանովի հարազատ քաղաքում՝ Թիֆլիսում, ցավոք, չի մնացել ոչինչ, որ կարող էր հիշեցնել նրա մասին։ Նրա տունը վաճառվել է.  իրերի, նկարների, գրաֆիկական աշխատանքների ու հանրահայտ գլխարկների պատկառելի հավաքածուն պահպանվում է Փարաջանովի տուն֊թանգարանում՝ Երևանում։ 

fastnews-ads-banner