Logo

Փաստեր Դարվինի մասին

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 02.10.2019Թոփեր
Դարվին Չարլզ 2 - Փաստեր Դարվինի մասին

Շատերս ենք ճանաչում Չարլզ Դարվինին դպրոցական գրքերից և որոշակի պատկերացում ունենք նրա առաջ քաշած տեսության՝ Դարվինիզմի մասին: Բայց քչերը գիտեն Դարվինին՝  որպես սովորական մարդ՝ իր թուլություններով, սովորություններով ու տարօրինակ նախասիորություններով հանդերձ:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ բրիտանացի մեծ գիտնական Չարլզ Դարվինի մասին:

1. Դարվինն ամուսնացած է եղել իր զարմուհու հետ: Նրանք ունեցել են 10 երեխա, որոնցից 3 վաղաժամ մահացել են, իսկ մնացած 7 առողջական խնդիրներ են ունեցել:

Դարվինի կինը՝ Էմմա Դարվինը - Փաստեր Դարվինի մասին

2. Դարվինի պապը հայտնի մասոն է եղել: Իսկ հայրը՝ առաջադեմ վիրաբույժ:

3. Դեռահաս տարիքում Դարվինն օգնել է հորը վիրահատությունների ժամանակ:

4. Ի դեպ, հայտնի գիտնականը դպրոցում շատ վատ է սովորել, տանել չի կարողացել այն առարկաները, որոնք դասավանդվել են դպրոցում:

5. Հայրը բազմիցս խրատել է երիտասարդ Դարվինին՝ հորդորելով գոնե ընտրել բժիշկի կամ հոգևորականի մասնագիտությունը:

6. Դարվինն ու ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Աբրահամ Լինքոլնը  ծնվել են  ճիշտ նույն  տարվա նույն օրը՝ 1809թ. փետրվարի 12-ին:

Դարվինն ու Աբրահամ Լինքոլնը - Փաստեր Դարվինի մասին

7. Դարվինն ու Կարլ Մարքսը երկար ժամանակ նամակագրական կապ են ունեցել:  Ի դեպ գիտնականը նամակ գրելու հայտի սիրահար է եղել, ողջ կյանքի ընթացքում գրել է  մոտ 14.500 նամակ:

8. Քեմբրիջում աստվածաբանություն  ուսանելու տարիներին Դարվինն  անդամակցել է Glutton ակումբին, որի նշանաբան է եղել «ուտել հնարավորինս շատ հազվագյուտ կենդանիներ և բույսեր»: Հետագայում  այդ տարօրինակ սովորությունը նա զարգացրել է իր հնգամյա՝ աշխարհով մեկ շրջագայության ժամանակ՝ համտեսելով հազարավոր բազմատեսակ բույսեր ու անսովոր կենդանիններ:

Դարվին Չարլզ - Փաստեր Դարվինի մասին

9. Դարվինը մշտապես տառապել է գլխացավերով, սրտախառնոցներով ու որովայնի ցավերով:  Հայրը ենթադրել է, որ դրանք Դարվինի՝ տրոպիկական անտառներում անցկացրած տարիների ժամանակ  քրոնիկ ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելու հետևանքներն են եղել:

Չարլզ Դարվին - Փաստեր Դարվինի մասին

10. Մինչ այսօր Լոնդոնի Թագավորական Բուսաբանական այգին զարդարում են այն եզակի բույսերն ու ծաղիկները, որոնք Դարվինը բերել էր Հարավային Ամերիկա կատարած գիտահետազոտական շրջագայությունից:

11. Դարվինը գիտնական լինելով հանդերձ՝ չի ստացել հենց բուսաբանի մասնագիտությունը: Այլ կերպ ասած՝ ինքնուս է եղել:

Դարվին - Փաստեր Դարվինի մասին

12. Չնայած ընդունված կարծիքներին՝ կյանքի վերջում Դարվինը չի հարաժարվել իր տեսությունից ու դրա շուրջ ձևավորված հայացքներից և ամբողջ կյանքում մնացել է ագնոստիկ:

Կարդացեք նաև՝

 

 

 


fastnews-ads-banner