Logo

Փիրս Բրոսնանը և Հելենա Բոնեմ Քարթերը կնկարահանվեն «Չորս սիրային նամակ» ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:07 / 02.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Cornerstone Films-ը կթողարկի Պոլլի Սթիլի «Չորս սիրո նամակ»-ը (Four Letters Of Love)՝ Փիրս Բրոսնանի և Հելենա Բոնեմ Քարթերի մասնակցությամբ, գրում է Screen Daily-ն։

Սյուժեն հիմնված է Նայլ Ուիլյամսի վեպի վրա։ Այն պատմում է երկու երիտասարդների մասին, որոնց վիճակված է միասին լինել՝ չնայած ճակատագրի անսպասելի շրջադարձերին։

Բացի Բրոսնանից և Քարթերից, դերասանական կազմում ընդգրկված են նաև Գեբրիել Բիրնը, Ֆիոնն Օ'Շին և Էնն Սքելլին։ Արտադրությունն իրականացնում են բրիտանական Genesius Pictures, AX1 Films և իռլանդական Port Pictures production ընկերությունները:

Նկարահանումները կսկսվեն փետրվարին, Իռլանդիայում։

fastnews-ads-banner