Logo

«Piaf! The Show» նախագիծը` Հայաստանում

17:45 / 10.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Piaf-The Show-Armenia-2023

Ավելի քան 50 երկրներում մեծ արձագանք ստացած «Piaf! The Show» նախագիծը կանցկացվի նաև Հայաստանում: Մարտի 8-ին և 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանրաճանաչ Էդիտ Պիաֆի ստեղծագործական ուղին կներկայացվի նրա երգերի, բեմադրության և նախկինում չհրապարակված նյութերի միջոցով:

Մասնավորապես, երեկոյի ընթացքում ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն համաշխարհային կուռք Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:

 

fastnews-ads-banner