Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Փիթեր Դինքլեյջին հրավիրել են նկարահանվելու «The Ballad of Songbirds and Snakes» ֆիլմի պրիքվելում՝ Ակադեմիայի դեկան Կասկա Հայբոթոմի դերում, գրում է The Hollywood Reporter-ը։
Սյուզան Քոլինզի վեպի կինոադապտացիան կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականի նոյեմբերի 17-ին։
Դինքլեյջը ֆիլմում կնկարահանվի Թոմ Բլիթի և Ռեյչել Զեգլերի հետ։
«Քաղցած խաղեր»-ի չորս ֆիլմերից բաղկացած ֆիլմաշարը կինովարձույթում հավաքել է ավելի քան 3 միլիարդ դոլար:


