Logo

Փիթեր Ջեքսոնը փորձել է հիպնոսի միջոցով մոռանալ իր գլխավոր գլուխգործոցը՝ «Մատանիների տիրակալը»

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:36 / 09.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Փիթեր Ջեքսոն

Նորզելանդացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը փորձել է հիպնոսի օգնությամբ մոռանալ իր գլխավոր գլուխգործոցը՝ «Մատանիների տիրակալը» եռերգությունը. այդ մասին նա խոսել է The Hollywood Reporter փոդքաստում։

Ռեժիսորը հայտարարել է, որ ինքը «լրջորեն դիտարկել է» հիպնոսի կիրառման հնարավորությունը՝ փորձելով մոռանալ օսկարակիր ֆիլմերի շուրջ իր ամբողջ աշխատանքը։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է ֆիլմերը դիտել որպես մշտական ​​երկրպագու, այլ ոչ՝ որպես հեղինակ։

«Երբ մենք նկարահանում էինք «Մատանիների տիրակալը» ֆիլմերը, ես միշտ զգում էի, որ ես այն դժբախտ մարդն եմ, որը երբեք չի կարող դիտել դրանք որպես սպասված ֆիլմեր: Մինչ ցուցադրվելը, ես արդեն հինգ-վեց տարի ընկղմված էի դրա մեջ։ Իրականում, ես իսկապես լրջորեն մտածում էի գնալ ինչ-որ հիպնոթերապևտի մոտ՝ ինձ հիպնոսացնելու, որ կարողանայի մոռանալ ֆիլմերն ու աշխատանքը, որ արել էի վերջին վեց-յոթ տարիներին, որպեսզի կարողանամ նստել ու վայելել ֆիլմերը»,- խոստովանել է Ջեքսոնը։

Ռեժիսորը հավելել է, որ այդ մասին նույնիսկ խոսել է բրիտանացի հիպնոսիստ Դերեն Բրաունի հետ, որը Ջեքսոնին վստահեցրել է, որ նա կարող է դա անել։

Ավելի վաղ Փիթեր Ջեքսոնը պատմել էր, թե ինչպես են իրեն խաբել «Մատանիների տիրակալը» սերիալի հեղինակները։

fastnews-ads-banner