Երկար դադարից հետո «Արցախի ձայն» նախագիծը ներկայացնում է նոր երգերի շարք։ «Մեր խնդրանքին ընդառաջեցին և մեզ հրաշալի մեղեդիներ, բառեր, մշակումներ, տեսահոլովակներ նվիրեցին հեղինակավոր ստեղծագործողներ։ Մեզ արձագանքած մեր գործընկերների և ընկերների ցանկում են՝ Անիտա Հախվերդյանը և Վահրամ Պետրոսյանը, «KarenSevak Production»-ը, Մարտին Միրզոյանը, Նիկ Եգիբյանը, Արման Սահակյանը, Րաֆֆի Ալթունյանը և Արմեն Սարգսյանը ( Բրդե), Արթուր Մանուկյանը, Արտեմ Վալտերը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Ալեքս Ասրյանը, Մարգարիտա Շարիմանյանը, Ավետ Բարսեղյանը, Արա Թորոսյանը, Արաբո Իսպիրյանը, Միկա Մարգարյանը, Տիգրան Ավետիսյանը, «Positive Production»-ը, «Հեփի Իվենթ Production»-ը, Մանե Գրիգորյանը, Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը և Կարեն Ստեփանյանը: Մեր կողքին են՝ դիզայներներ Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Արայիկ Գաբաջյանը։ Նրանք բոլորն աջակցում ու հավատում են մեզ, օգնում են ստեղծագործել և հավատալ ապագային։ Շնորհակալություն շոու բիզնեսի բոլոր մեր գործընկերներին: Շնորհակալություն Արցախի և արցախցիների հանդեպ Ձեր կարեկցանքի համար։ Նոր շարքի առաջին պրեմիերան Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգն է՝ Արմեն Սարգսյանի գործիքավորմամբ։ Տեսահոլովակը նկարահանել է «Yerevan Holding»-ը», - ասված է խմբի հայտարարությունում։