Սիրուշոն ներկայացել է նոր երգով։ Այն կոչվում է «Հեռու եմ»։ Խոսքերի և երաժշտության հեղինակը ինքը՝ երգչուհին է։ «Լոս Անջելես, իմ սիրտը ցավում է անտառային հրդեհներից տուժածների համար։ 1 ամիս առաջ նկարահանեցինք այս տեսանյութը։ Տարօրինակ է՝ ինչպես կարող է ամեն ինչ արագ փոխվել։ Սովորում եմ գնահատել մարդկանց և աշխարհը այնպես, ինչպես կա։ Չգիտենք՝ վաղը ինչ կարող է բերել…», - գրել է երգչուհին ինստագրամում՝ հրապարակելով երգից մի հատված, որը կատարում է Լոս Անջելեսում։
Երգչուհին խոստացել է հետո պատմել՝ ինչպես է գրել այս երգը։