Logo

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կնոջը» մոնոներկայացումը

14:17 / 03.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Վլադիմիր Գլազունով-Նվեր սիրելի կնոջը

Գարնան տոների կապակցությամբ հայ կանանց սպասվում է պոեզիայի անմոռանալի երեկո. մարտի 9-ին՝ ժամը 19.00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ռուսական պոեզիայի վարպետ, հաղորդավար Վլադիմիր Գլազունովի պոետիկ մոնոներկայացումը։

«Նվեր սիրելի կնոջը» ներկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) երաժշտությամբ։

Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես ժամանակակից, այնպես էլ ռուս դասականների ստեղծագործություններ։ Հատկանշական է, որ ուղեկցվող երաժշտության մեծ մասը գրվել է հատուկ այս ներկայացման համար։ 

Վլադիմիր Գլազունովի և Սերգեյ Սիրոտինի համագործակցությունը սկսվել է 2019 թ․-ին, որի արդյունքում թողարկվել է մի քանի աուդիոգիրք, ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։ Հայ հանդիսատեսի առաջ արվեստագետները ելույթ կունենան առաջին անգամ։

 

Սերգեյ Սիրոտինը երաժիշտ և կոմպոզիտոր է, որը հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Կոմպոզիտորը գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, որոնք հրապարակվել են ամբողջ աշխարհում։

Վլադիմիր Գլազունովը ռուս հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր է։ Լայն հանրությանն ավելի հայտնի է որպես «Ծնված ԽՍՀՄ» հաղորդաշարի մշտական հաղորդավար, որը հեռարձակվում է «Կարոտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Գլազունովն ունեցել է ավելի քան 4000 ուղիղ եթեր ամենավառ արվեստագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների, մարզիկների և երաժիշտների հետ։

 

fastnews-ads-banner