Pan Macmillan հրատարակչությունը վերահրատարակել է Մարգարեթ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը, որում հայտնվել է 19-րդ դարում ստրկության «վնասակար և ցավոտ» կողմերի մասին նախազգուշացում, գրում է բրիտանական Daily Telegraph թերթը։
«Վեպը ներառում է անընդունելի պրակտիկաների, ռասիստական և կարծրատիպային պատկերներ և տագնապային թեմաներ, բնութագրեր», - ասել է հրատարակիչը:
Նշվում է, որ ստեղծագործության պատճենը չի փոփոխվել, սակայն նախազգուշացման մեջ նշվում են «ցնցող տարրեր» և «մեր պատմության ցնցող դարաշրջանի ռոմանտիզացում»։
Վեպի նոր հրատարակությունները կներառեն նաև գիտաֆանտաստ գրող Ֆիլիպա Գրեգորիի առաջաբանը, որը բացատրում է պատմության «սպիտակ ռասայի գերակայության» ասպեկտները։
«Քամուց քշվածները» լույս է տեսել 1936թ.-ին: 1939 թվականին թողարկվել է համանուն գրքի կինոադապտացիան՝ Վիվիեն Լիի և Քլարկ Գեյբլի գլխավոր դերակատարմամբ։


