Սիրուշոն ցուցադրել է իր մանկության տիկնիկները: Հրապարակած տեսանյութում երգչուհին հայրական տանը «քանդել է պահեստն ու գտել մանկության բարբիները»: Ըստ Սիրուշոյի՝ 14 տարեկանից հետո այդ տիկնիկները չի տեսել: «Միշտ մամային հարցնում էի՝ ինչի ես պահում տիկնիկները, պատասխանում էր՝ մի օր աղջիկ կունենաս, ինքը կխաղա: Այս բոլորը Զաբելինն է, բայց հիմա չէ, մեծանա նոր կխաղա: Վարդագույն աղջիկներից չեմ եղել, բայց բարբի շատ եմ սիրել: Պատկերացրեք՝ բարբիների սիրահարի համար որքան հաճելի էր, երբ ստեղծեցի իմ իմ պատկերացրած հայկական բարբին: Այսքան բարբի ունենալուց, տեսնելուց և խաղալուց հետո դու ստեղծում ես տիկնիկ, որը նման է քեզ ու քո ազգային պատկերին: Հպարտանալու պահ է: Դեռ աշխատելու շատ տեղ ունենք: Շատ մտքեր ունենք իրականացնելու, տիկնիկների այլ տեսակներ ունենալու, բայց կարևորն այն է, որ այս տիկնիկը առաջինն է, և արդեն բոլոր տիկնիկների կողքին կարող է լինել նաև հայկականը»: Տեսանյութի ընթացքում երգչուհին ցուցադրել է նաև երկրպագուների նամակները, որոնք պահել է մինչև օրս:


