Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Ֆորմուլա 1-ի վարորդ Լյուիս Համիլթոնին միասին նկատել են Լևիի մարզադաշտում կայացած Super Bowl LX-ին։ Զույգին տեսել են տրիբունայում՝ Սիեթլ Սիհոքսի և Նյու Ինգլենդ Փեթրիոթսի միջև խաղը դիտելիս:
45-ամյա Քիմին և 41-ամյա Լյուիին միասին են անցկացրել հանգստյան օրերը՝ Անգլիայի Քոթսվոլդս քաղաքի էլիտար Estelle Manor հյուրանոցում։ Զույգը գիշերել է Լոնդոնի հինգաստղանի հյուրանոցում, իսկ հաջորդ առավոտյան մասնավոր ինքնաթիռով մեկնել Փարիզ:
Չնայած «գաղտնի սիրավեպի» ֆոնին, պաշտոնական որևէ հայտարարություն չկա զույգի միասին լինելու մասին:


