Logo

Քայլի Ջենների մասին նոր հեռուստասերիալ կցուցադրվի

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.06.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Life Of Kylie - Քայլի Ջենների մասին նոր հեռուստասերիալ կցուցադրվի

«Քայլիի կյանքը» (“Life of Kylie”). ահա սա է մոդել Քայլի Ջենների կյանքի մասին պատմող նոր հեռուստասերիալի անվանումը:  Օրերս “E! Entertainment”-ը հրապարակել է հեռուստասերիալի 2-րդ ընդարձակ թրեիլերը, որտեղ Քայլին ասում է, որ հեռուստասերիալի միջոցով ցանկանում է, որ մարդիկ իրեն ավելի լավ ճանաչեն:

«Ես բնավորության երկու կողմ ունեմ. առաջինը մի կերպար է, որն ամեն կերպ փորձում եմ պահել հանրությանը ներկայանալիս, իսկ մյուսը՝ իրական կերպարս է, երբ ընկերներիս հետ եմ»,- ասում է Ջենները հոլովակում:

Մայիսին հրապարակված առաջին թրեիլերում, մոդելը նշում է նաև, որ այս հեռուստասերալը նվեր է իր երկրպագուների համար, բայց դատելով YouTube-յան օգտատերերի  մեկնաբանություններից, շատ հնարավոր է, որ Քայլին սխալվում է այդ հարցում: Ահա մեկնաբանություններից մի քանիսը.

«Քայլին շատ ձանձրալի անձնավորություն է: Մարդիկ կարծում են, թե հետաքրքիր մարդ է, քանի որ գեղեցիկ է ու հարուստ»:

«Ասում է, որ ատում է հայտնի մարդ լինելը, բայց իր սեփական հեռուստասերիալն է թողարկում»:

«Կյա՞նքը: Նա ընդամենը 19 տարեկան է, ինչի՞ մասին է խոսքը»:  

«Հավատս չի գալիս, որ կան մարդիկ, որոնք սպասում են այս հեռուստասերիալի պրեմիերային: Ես հեռուստացույցս նույնիսկ չէի միացնի սա տեսնելու համար»: 

Հիշեցնենք, որ «Քայլիի կյանքը» հեռուստասերիալի պրեմիերան կլինի օգոստոսի 6-ին:


fastnews-ads-banner