Logo

Քերի Մալիգանը Բալենսիագայի զգեստով

12:44 / 15.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհի Քերի Մալիգանն «Օսկար 2024»-ին ներկայացել է յուրահատուկ զգեստով: Անձամբ նրա պատվերով զգեստը կարվել է Բալենսիագա նորաձևության տանը: Զգեստի ձևը կրկնօրինակվել է 1951 թվականի Կրիստոբալ Բալենսիագայի գլուխգործոցից: 

Քերի Մալիգանն ուրախությամբ նշել է, որ առաջին անգամ է Balenciaga-ն իր արխիվներից զգեստ վերամշակում կարմիր գորգի համար: «Էնդրյու Մուկամալը՝ իմ ոճաբանը, գտավ այս ռեֆերենսը, ցույց տվեց Balenciaga-ին: Մենք այնքան ուրախ էինք, որ նրանք ցանկացան իրագործել մեր միտքը»:

96-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 10-ին: Համաշխարհային աստղերը մեկը մյուսից շքեղ ու յուահատուկ էին  ներկայացել կինոաշխարհի կարևորագույն իրադարձությանը: 

 

fastnews-ads-banner