Logo

Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Հեմիլթոնը միասի՞ն են

17:47 / 03.02.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

45-ամյա ամերիկացի հեռուստաաստղն այս շաբաթ մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Ֆորմուլա 1-ի վարորդ Լյուիս Հեմիլթոնի հետ ժամանակ անցկացնելու։ Զույգը մնացել է Քոթսվոլդսի շքեղ Էսթել Մենոր համալիրում։ Համատեղ անցկացրած երեկոյի ընթացքում նրանց 3 թիկնապահ է ուղեկցել:

Հաջորդ առավոտյան 41-ամյա Հեմիլթոնին հյուրանոցի տարածքում զբոսնելիս են տեսել, իսկ ավելի ուշ նա և Քարդաշյանը հեռացել են հյուրանոցից տարբեր մեքենաներով: 

Համիլթոնը չորս տարով փոքր է Քիմ Քարդաշյանից։ Նրանք վաղեմի ծանոթներ են: Լյուիսը Քանյե Ուեսթի ընտանիքի ընկերն է, որի հետ նա հաճախ է հայտնվում հասարակական միջոցառումներին և ժամանակ անցկացնում։  

fastnews-ads-banner