Logo

Քիմ Քարդաշյանը 125 հազար դոլար արժողությամբ նվեր է նվիրել քրոջը

15:33 / 29.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոլիվուդյան աստղ, մոդել Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան առթիվ քրոջը՝ Քորթնի Քրդաշյանին, 125 հազար դոլար արժողությամբ հեծանիվ է նվիրել:

Նվերը Թիմ Բարթոնի 1985 թվականի «Փի-վիի մեծ արկածը» ֆիլմի խորհրդանշական կարմիր հեծանիվն է։ Հենց այս հեծանիվով է Փի-վի Հերմանը, որի դերը մարմնավորում է Փոլ Ռուբենսը, մրցում Warner Bros. ստուդիաների միջով անցնող հայտնի հետապնդման տեսարանում, նախքան մայթեզրին ցնցող կերպով բախվելը։

Քորթնին իր Instagram-ի Stories-ում հրապարակել է հեծանիվի լուսանկարը և հայտնել, որ Քիմն է այն նվիրել իրեն.

«Եթե որևէ մեկը փնտրում է Փիվիի հեծանիվը… ես այն ունեմ: Ամենահիանալի Սուրբ Ծննդյան նվերը»:

Քիմն այս սեզոնին նվերներ տալու վրա չի խնայել։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ իր չորս երեխաներից յուրաքանչյուրին՝ 12-ամյա Նորթին, 10-ամյա Սեյնթին, 7-ամյա Չիկագոյին և 6-ամյա Փսալմին, Սուրբ Ծննդյան տոներին նվիրել է մեկական պոմերանյան ցեղատեսակի շուն։

fastnews-ads-banner