Քիմը երեք տարի առաջ ավարտեց ռեփերից իր ամուսնալուծությունը: Լուրեր էին շրջանառվում, որ իրենց ամուսնության ընթացքում Քանյե Ուեսթը խստորեն վերահսկում էր Քիմ Քարդաշյանին՝ մինչև նրա հագուստի ընտրությունը, ինչպես հիմա անում է իր նոր կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ: Այսօր երաժշտի նախկին կինը հաստատեց այս լուրերը:

«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի 44-ամյա աստղը հայտնվել է ֆրանսիական Vogue-ի նոր ֆոտոշարքում: Նա մերկ լուսանկարվել է ջինսերով և անկողնում: Քիմը նորաձևության աշխարհի հետ իր հարաբերություններին է վերագրում իր ինքնավստահության բարձրացումը: Հատկապես օգտակար էր նրա համագործակցությունը Balenciaga-ի նախկին ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի հետ: «Կարծում եմ՝ Դեմնայի հետ ամեն ինչ իսկապես փոխվեց: Նրան չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում, և ես սովորեցի նույնը անել», - նշել է Քարդաշյանը:
Սոցիալական ցանցերի աստղը չորս երեխա է մեծացնում 24-ակի «Գրեմմի» մրցանակի դափնեկիրի հետ, կառավարում է միլիարդ դոլարանոց կայսրություն, ակտիվ է հասարակական կյանքում և նկարահանվում է ֆիլմերում: Գործարար կինը վերջերս ավարտել է իրավաբանական ֆակուլտետը: Քիմը պատմել է, թե ինչպես է հաղթահարում բազմաթիվ մարտահրավերներ:


