«The Kardashians» ռեալիթի շոուի նոր դրվագում Քիմ Քարդաշյանը պատմել է նոր կոսմետիկ միջամտության մասին: Ռեալիթի շոուների հայազգի աստղը մորը՝ Քրիս Ջեներին, խոստովանել է, որ դեմքին սաղմոնի սերմնահեղուկ է ներարկել: Քրիսը ծիծաղել է, քանի որ Քիմը այդ ներարկումը կատարած միակ աստղը չէ։ 2023 թվականի օգոստոսին «Vanity Fair»-ին տված հարցազրույցում Ջենիֆեր Էնիսթոնը պատմել էր նույն միջամտությունը կատարելու մասին:


