Logo

Քիրա Նայթլիի 5 լավագույն ֆիլմերը

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 26.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
keira - Քիրա Նայթլիի 5 լավագույն ֆիլմերը

Քիրա Նայթլին ծնվել է 1985 թ. մարտի 26-ին Անգլիայում: Քիրան ընտանիքի երկու երեխաներից մեկն է: Աղջկա ծնողները արվեստագետներ են և դերասանուհին հենց նրանցից է ժառանգել արվեստի հանդեպ անսահման սերը: Այսօր Քիրան Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկն է:

Դերասանուհու ծննդյան կապակցությամբ VNews-ը ձեզ է ներկայացնում նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մի քանիսը:

 Հպարտություն և նախապաշարմունք/Гордость и предубеждение/Pride & Prejudice, 2005

ռեժ.՝ Ջո Ռայթ
դերերում՝ Մեթյու ՄաքՖեյդեն, Ռոզամունդ Փայք, Սայմոն Վուդս ևն


Ջեյն Օսթինի 1813 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դարում Անգլիայում: Բենեթ ընտանիքը համեստ ապրելակերպ է վարում. ընտանիքի հայրը հասարակ գյուղացի է, որն իր օրվա ապրուստն արդար քրտինքով է վաստակում: Ընտանիքի մայրը՝ միսիս Բենեթը, երազում է աղջիկներին հարուստ և կայացած երիտասարդների հետ ամուսնացնելու մասին:
Երբ ասպարեզում հայտնվում է պարոն Բինգլին ընկերոջ՝ պարոն Դարսիի հետ, միսիս Բենեթը ամեն ջանք գործադրում է, որ երիտասարդները տարվեն իր դուստրերով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Հատուցում/Искупление/Atonement, 2007

ռեժ.՝Ջո Ռայթ
դերերում՝ Ջեյմս ՄաքԷվոյ, Սիրշա Ռոնան, Հարիեթ Ուոլթեր ևն


Յեն ՄաքՅուենի 2001 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում նախորդ դարի 30-ականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին:
Ռոբին սիրահարված է Սեսիլիային և անընդհատ քայլեր է անում աղջկա սիրտը գրավելու համար: Սեսիլիան ևս անտարբեր չէ նրա հանդեպ, սակայն նրանց շատ խանգարող հանգամանքներ կան…
2008 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

fastnews-ads-banner