Ամփոփելով 2020 թվականի արդյունքները… Kino-Teatr.ru պորտալը հարցազրույց է վերցրել 20 կինոքննադատներից և հեռուստատեսային դիտորդներից ու կազմել է անցնող տարվա լավագույն ռուսական սերիալների ցանկը: Եթե երեկոյան նայելու բան չունեք, ուսումնասիրեք նրանց վարկանիշը և ստուգեք. արդյո՞ք հասցնել եք գնահատել նշվածներից յուրաքանչյուրը: Եթե ոչ՝ առջևում դեկտեմբերի երրորդ կեսն է ու տոնական, ազատ օրերը:
Այսպիսով…
«Перевал Дятлова»
1959-ի ձմեռ, Ուրալյան լեռներ… Իգոր Դյատլովի գլխավորությամբ՝ ինը ուսանողներից բաղկացած խումբը քայլարշավ կատարեց դեպի ձյունապատ գագաթները: Ոչ ոք կենդանի չվերադարձավ այս ուղևորությունից: Ի՞նչ է պատահել զբոսաշրջիկներին: Մահացել են ձնահոսքի պատճառո՞վ, տեղի բնակիչնե՞րը են սպանել, թե՞ փախուստի մեջ գտնվող բանտարկյալները: Գուցե նրանց մահվան պատճառը գերբնական մի բանի հետ հանդիպումն էր: Մայոր Օլեգ Կոստինի ղեկավարությամբ քննչական խումբը պետք է պարզի այդ ամենը: Գնալով դեպքի վայր ՝ Կոստինը հասկանում է, որ այս դեպքում չափազանց շատ մանրամասներ կան, որոնք չեն տեղավորվում ոչ մի վարկածի մեջ:

«Чики»
Մարմնավաճառներ Սվետան, Լյուդան և Մարինան աշխատում են Ռուսաստանի հարավային ոչ մեծ քաղաքի մայրուղիներից մեկում: Մոսկվայից նրանց մոտ է վերադառնում նրանց ընկերուհի Ժաննան և առաջարկում է բացել սեփական բիզնեսն ու նոր կյանք սկսել: Սերիալը լավագույն սկզբնական արդյունքն է ցույց տվել more.tv օնլայն կինոթատրոնի պատմության մեջ: Երեք շաբաթվա ընթացքում առաջին չորս սերիաներն ունեցել են 3.5 միլիոն դիտում: Նախագիծը նաև գլխավորել է ԿինոՊոիսկի` ամենահայտնի նախագծերի վերաբերյալ հարցումների արդյունքները և Filmpro պորտալի անկախ վարկանիշը` համացանցում հայտնի սերիալների վերաբերյալ: Իբրև վերջաբան, նշենք, որ սերիալի հեղինակն է Էդուարդ հովհաննիսյանը:

«Псих»
Սերիայի սյուժեն պտտվում է քառասուն տարեկան բժշկի ՝ հոգեթերապևտ Օլեգի շուրջ: Օլեգի կարիերան հաջողվել էր, նրա մոտ էին գալիս մոսկովյան հասարակության ամենաբարձր խավերի մարդիկ: Եվ եթե նախկինում նա վայելում էր իր աշխատանքը ՝ սկսած հիվանդին ունկնդրելուց և նրան մասնագիտական օգնություն ցուցաբերելուց, ապա այժմ ամեն ինչ հակառակն է: Յուրաքանչյուր խոսակցություն, իր գրասենյակ մուտք գործող մարդու հետ, իսկական խոշտանգում է նրա համար: Բայց հիվանդների համար նա դեռ հիանալի բժիշկ է և նույնիսկ ընկեր, ում առջև կարող ես բացվել և վստահել:

«Мир! Дружба! Жвачка!»
1993 թվական, 14-ամյա Սանկա Ռյաբինինը ապրում է սովորական պատանեկան կյանքով: Նա արկածներ է փնտրում ՝ փորձելով ինքն իրեն պաշտպանել թաղային խուլիգաններից, չի ուզում երաժշտական դպրոց հաճախել, չգիտի՝ ինչպես շփվել աղջիկների հետ և չափահասներից ում հետ ընկերություն անել: Մի կողմից կա ազնիվ, բայց աղքատ ընտանիք ՝ վաճառողուհի մայրիկով և դոցենտ հայրիկով, մյուս կողմից ՝ աֆղանացի վետերան քեռի Ալիկի վտանգավոր աշխարհը… Եվ ահա մեր հերոսը ծանոթանում է Ժենյա անունով մի աղջկա հետ, այստեղից էլ սկսվում է անդառնալի իրադարձությունների շարքը, որն ընդմիշտ փոխում է Սանկայի, նրա ընտանիքի և ընկերների ՝ Վովկայի և Իլյուշայի կյանքը: Փախչելով խուլիգաններից ՝ Սանկան գողանում է տեղի քրեական հեղինակության մեքենան, և մի ակնթարթում ամեն ինչ փոխվում է:

«257 причин, чтобы жить»
Այն օրը, երբ 30-ամյա Ժենյա Կովրովան հաղթեց ծանր հիվանդությունը, դարձավ ոչ թե ամենաերջանիկն, այլ ամենամղձավանջայինն իր կյանքում: Պարզվեց, որ նրա առողջության ու կյանքի կարիքը չուներ ո՛չ նրա ընկերը, որը իր հետ էր խղճահարության դրդմամբ, ոչ էլ նրա քույրը, որը հմտորեն վաստակում էր՝ բարեգործական դրամահավաքների միջոցով: Իսկ կոլեգաները բոլորովին հույս չունեին, որ Ժենյան կառողջանա և չէին սպասում նրա վերադարձին: Ինչպե՞ս ուժ գտնել նոր կյանք սկսելու համար, եթե այն այդքան ուժեղ է հարվածում: Պատասխանը մեր հերոսուհին գտավ օրագրում, որում Ժենյան պատահաբար գտնում է 257 ցանկությունների ցուցակ ՝ բարդ ու հասարակ, աշխարհիկ ու վսեմ, լուրջ ու մանկամիտ: Այս ամենը Ժենյան ցանկանում էր իրականացնել ապաքինվելուց հետո, ինչը նշանակում է, որ այժմ նա 257 պատճառ ունի `չվախենալ դժվարություններից, աշխարհին այլ կերպ նայել, սկսել լիարժեք ապրել և վերջապես երջանիկ դառնալ:

Քննադատներն առաջարկում են նաև ստորև նշված հեռուստանախագծերը…
«Игра на выживание».
«Мертвые души».
«Колл-центр».
#СидЯдома.
«Чума!».
«Проект «Анна Николаевна».
«Ольга».
«Родком».
«Последний министр».
«Беспринципные».
«Закрытый сезон».
«Триггер».
«Казанова».
«Зулейха открывает глаза».
«Иванько».
«Окаянные дни».
«Нежность».

