Քրիշտիանու Ռոնալդուն իր դստեր՝ Բելլայի 4-ամյակին նվիրված K-pop թեմատիկայով երեկույթ է կազմակերպել, որը նվիրված էր կորեական Demon Hunters փոփ խմբին: Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում նկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է արել.
«Շնորհավոր ծնունդդ, իմ արքայադուստր! 4 տարի լի ուրախությամբ: Հայրիկը քեզ շատ է սիրում»,- գրել է նա:
Նա նաև ավելացրել է #AngelyBella հեշթեգը՝ ի հիշատակ աղջկա մահացած երկվորյակ եղբոր, որը մահացել է 2022 թվականին։ Այս ժեստը դարձել է գրառման ամենաէմոցիոնալ մանրամասներից մեկը։



