Օսկարակիր դերասան Քրիստոֆ Վալցը ծնվել է 1956 թ. հոկտեմբերի 4-ին Ավստրիայում:
Դերասանն իր կինոկարիերայի ընթացքում հասցրել է կերտել տասնյակ տպավորիչ կերպարներ և սիրվել իր պրոֆեսիոնալության շնորհիվ:
Վալցի ծննդյան կապակցությամբ VNews -ը առաջարկում է ծանոթանալ դերասանի 5 լավագույն ֆիլմերին:
1. Անփառունակ սրիկաները/Бесславные ублюдки/Inglourious Basterds, 2009
ռեժ.՝ Քվենտին Տարանտինո
դերերում՝ Բրեդ Փիթ, Մելանի Լորան, Դայան Քրյուգեր, Մայքլ Ֆասբենդեր ևն

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ, քաոս, դաժան սպանություններ, մարդկային կյանքը ոչինչ չարժի: Ֆրանսիան, ինչպես և շատ երկրներ, շրջափակման մեջ է. ամենուրեք գերմանական զորքեր են, բայց մարդիկ կարողանում են ընդդիմանալ: Ֆրանսիայում ամերիկյան զինվորների մի խումբ հարձակվում է գերմանացիների վրա և սառնասրտորեն սպանում:
2010 թ. Քրիստոֆ Վալցը արժանացել է Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
2. Կոտորած/Резня/Carnage, 2011
դերերում՝ Քեյթ Ուինսլեթ, Ջուդի Ֆոսթեր, Ջոն Սի Ռայլի ևն

Զախարին ու Իտանը դպրոցականներ են. երեխաները կռվել են, և այժմ նրանց ծնողները պետք է հանդիպեն, որ պարզեն, թե ով է մեղավորը, և ով՝ անմեղը: Բայց երեխաները չեն էլ կարող պատկերացնել, թե ինչքան վտանագվոր է այդ հանդիպումը:

