Նորզելանդացի դերասան Ռասել Քրոուն պատասխանել է հարցին, թե պատրաստվում է արդյոք խաղալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը։
Ինչպես գրում է TMZ-ը, Seven Sunrise հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարուհի Նատալի Բարը հարցրել է՝ արդյոք Քրոուն կցանկանար մարմնավորել Թրամփին: Ի պատասխան՝ դերասանը նայել է ձեռքի ժամացույցին, ժպտացել ու կատակել, որ շատ զբաղված է։
«Ես շատ, շատ, շատ անելիքներ ունեմ», - ասել է դերասանը: Աստղը հարցազրուցավարներին հասկացրել է, որ ինքը չի պատրաստվում ֆիլմերում մարմնավորել ԱՄՆ 45-րդ նախագահին։