Ռազմիկ Ամյանն ու քույրը կներկայանան զուգերգով։ Այս մասին հայտնել է երգիչը։ Ռազմիկը տեղեկացրել է նաև, որ իր և քրոջ՝ Սրբուհի Ամյանի նոր երգն արդեն պատրաստ է։ Ապրիլի 3-ին էլ նկարահանել են տեսահոլովակը՝ հատուկ պատրաստված տաղավարում՝ նվագախմբի հետ։ Զուգերգի հեղինակը Ռազմիկն է։ Քույր ու եղբայր նաև լուսանկարահանվել են։ Երգիչը հրապարակել է որոշ կադրեր և գրել․ «Ձեզ համար պատրաստել եմ շատ գեղեցիկ երգեր և․․․ դեռ չեմ ասի»:


