Logo

Ռեփեր Ջեյ Զին ասել է, որ Բեյոնսեի նոր ալբոմը «ոգեշնչել է աշխարհին»

15:16 / 08.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ջեյ Զի-Բեյոնսե

Ռեփեր Ջեյ Զին բարձր է գնահատել իր կնոջ՝ Բեյոնսեի նոր ալբոմի մշակութային ազդեցությունը։ Ըստ Hypebeast-ի՝ երաժիշտը հայտարարել է, որ «Renaissance» ալբոմը «ոգեշնչել է աշխարհին»։

«Բոլորը ոգեշնչված են: Դա ոգեշնչեց աշխարհին: Յուրաքանչյուր ռեմիքս ավելի լավն է, քան նախորդը», - ասել է Ջեյ Զին:

Նա նաև ասել է, որ «Renaissance»-ն արժանի էր «Գրեմմիի» «Տարվա ալբոմ» ճանաչվելուն։ Ալբոմը թողարկվել է 2022 թվականի հուլիսի 29-ին։ Թողարկումից առաջ երգչուհին սոցցանցերից ջնջել էր բոլոր լուսանկարները։

«Գրեմմի» 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն հաղթել է «R&B ոճի լավագույն երգ», «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» («Renaissance»), «Լավագույն պարային ձայնագրություն» և «Լավագույն ավանդական R&B կատարում» անվանակարգերում:

Բեյոնսեն պատմություն է կերտել՝ դառնալով ռեկորդակիր և իր «Գրեմմի» մրցանակների թիվը հասցնելով 32-ի։ 

Հիշեցնենք, որ Բեյոնսեն չորս տարվա դադարից հետո բեմ էր վերադարձել՝ ելույթ ունենալով Դուբայում Atlantis The Royal Resort-ի բացմանը։

fastnews-ads-banner