Սերբ ռեժիսոր և «Կրակի ոգին» կինեմատոգրաֆիկ դեբյուտների կինոփառատոնի նախագահ Էմիր Կուստուրիցան հոսպիտալացվել է ոտքի կոտրվածքով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով կինոռեժիսորի ներկայացուցիչներին։
Գործակալության տվյալներով՝ Կուստուրիցան կոտրել է ոտքը Սերբիայում՝ սառույցի վրա անհաջող ընկնելու հետևանքով։ Ռեժիսորոին մոտ աղբյուրներն ասել են, որ մարտի 2-ին մտադիր են նրան վիրահատել, իսկ «Կրակի ոգին» XXI կինոփառատոնում, որը կանցկացվի մարտի 3-ից 6-ը Խանտի Մանսիյսկում, ռեխիսորը կաշխատի գիպսով։
Ավելի վաղ Էմիր Կուստուրիցան ասել էր, որ կցանկանար երեք ֆիլմ նկարահանել Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների հիման վրա։ Ռեժիսորը գրողի ստեղծագործություններն անվանել է ռեալիստական գրականության ամենահզոր նմուշներ։


