Logo

Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենն ավարտել է ինքնակենսագրական գիրքը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 03.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
woody - Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենն ավարտել է ինքնակենսագրական գիրքը

Մինչ Վուդի Ալենի վերջին ֆիլմը՝ «Անձրևոտ օր Նյու Յորքում»-ը հայտնվել է առանց դիստրիբյուտորի (Amazon-ը հրաժարվել է հեղինակային իրավունքներից), ռեժիսորը ավարտին է հասցրել իր հերթական ստեղծագործությունը: Ռեժիսորը, որը միջինում տարեկան մեկ նոր ֆիլմ է ավարտին հասցնում, դրա հետ մեկտեղ լիարժեք զբաղվում է իր հրապարակվող տեքստային աշխատանքներով: Այդպես վերջին տասնամյակներում լույս են տեսնում Ալենի պատմվածքների մի քանի ժողովածուներ, պատմվածները, էսսեներն ու վիպակները, որոնք դեռևս չեն էկրանավորվել: Իսկ մյուս ամիս անգլերենով հասանելի կլինի Ալենի նոր՝ Apropos of Nothing անվանումով ինքնակենսագրական գիրքը, որտեղ ամերիկացի հեղինակը կպատմի իր անձնական կյանքի, սիրո, կարիերայի, թատրոնում և կինոյում աշխատելու մասին:

 

GettyImages 854177046 920x584 1 - Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենն ավարտել է ինքնակենսագրական գիրքը

 

Ապրիլի 7-ից գիրքը կհայտնվի օնլայն և օֆլայն հարթակներում:


fastnews-ads-banner