Դետեկտիվ Բենուա Բլանը ստիպված կլինի բացահայտել ևս մի առեղծված. ռեժիսոր Ռայան Ջոնսոնն արդեն աշխատում է «Հանել դանակները» ֆիլմի երրորդ մասի վրա, հայտնում է kinopoisk.ru-ն:
Ռեժիսորն ի սկզբանե պայմանագիր էր կնքել Netflix-ի հետ երկու շարունակություն ստեղծելու վերաբերյալ։ Ջոնսոնն այժմ սկսել է գրել երրորդ ֆիլմի սցենարը։
Ռեժիսորը նշել է, որ իր համար կարևոր է, որ ֆիլմը ցուցադրվի ավելի շատ կինոթատրոններում. օրինակ` «Հանել դանակները. ապակե դղյակ»-ը սահմանափակ տարածում է ունեցել, և մեծամասնությունը ֆիլմը դիտել է Netflix-ով։
Հիշեցնենք, որ «Հանել դանակները․ Ապակե դղյակ» (Knives Out: The Glass Onion) դետեկտիվի թվային պրեմիերան տեղի էր ունեցել դեկտեմբերի 23-ին:
Ռայան Ջոնսոնի դետեկտիվ ֆիլմը համարվում է 2019 թվականի «Հանել դանակները» ֆիլմի շարունակությունը։ Դենիել Քրեյգը կրկին մարմնավորում է դետեկտիվ Բենուա Բլանին, որը կհետաքննի հերթական սպանությունը։ Ի դեպ, ֆիլմի անվանումը ոգեշնչված է The Beatles խմբի Glass Onion երգից։


