76-ամյա դերասան Ռիչարդ Գիրը և իր 42-ամյա ընկերուհի Ալեխանդրա Սիլվան միասին ներկայացել են Իսպանիայում կայացած պրեմիերային:
Ամերիկացի դերասանն այժմ ապրում է Մադրիդում իսպանացի լրագրողի և երեխաների՝ վեցամյա Ալեքսանդրի և հինգամյա Ջեյմսի հետ։ Ռիչարդ Գիրը և նրա հարսնացուն հայտնվել են «Ինչը ոչ ոք չի ուզում տեսնել» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերային։ Ֆիլմի նպատակն է կարեկցանք առաջացնել անօթևանության խնդրի նկատմամբ։
Հոլիվուդյան դերասանը վերջերս կիսվել է ընտանեկան լուսանկարով։ Գիրն ու Սիլվան իրենց որդիների հետ լուսանկարվել են իրենց տան մարգագետնում, բարեգործական կազմակերպության լոգոտիպով սվիտերներ հագած։ Կազմակերպությունը անվճար կացարան է տրամադրում տնից դուրս բուժում ստացողներին։ Ռիչարդը բարեգործական կազմակերպության հետ համագործակցում է երկար տարիներ։ 2019 թվականին նրան նկատել են Միջերկրական ծովում գտնվող Open Arms փրկարարական նավի վրա՝ պատերազմից տուժած Լիբիայից փախչող միգրանտներին սնունդ հասցնելիս։


