Logo

Ռիհանայի նոր լուսանկարները՝ միանձնուհու կերպարով

22:47 / 10.04.2024Լուրեր
null

Ռիհանան միանձնուհու կերպարով հայտնվել է Interview ամսագրի շապիկին: Նկարներում երգչուհին կրում է «Dior»-ի բաց դեկոլտեով սպիտակ վերնաշապիկ և միանձնուհու գլխաշորի նման գլխազարդ՝ «Sarah Sokol»-ից։ «Գրեմի»-ի 9-ակի մրցանակակրի նոր կերպարը, սակայն, հայտնվել է քննադատության թիրախում: Շատ օգտատերեր երգչուհուն մեղադրել են քրիստոնյաների և կաթոլիկների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:

Բարբադոսցի երգչուհին նաև հարցազրույց տվել իր նախկին ոճաբան Մել Օտենբերգին: Ռիհաննան խոստովանել է, որ նախապես չի պլանավորում, թե ինչ կերպարով է ներկայանալու: Առօրյայում նախընտրում է հարմարավետ հագուստ: «Շատ ժամանակ եմ ծախսում երեխաներին հագցնելու վրա, ապա ինձ համար ընտրում եմ այն հագուստը, ինչը չի խանգարի նրանց գրկել»,- ասել է երգչուհին: 

fastnews-ads-banner