Logo

Ռիհաննա . «Կյանքը շատ կարճ է նստելու և տխրելու համար»

18:08 / 20.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մեր օրերի ամենապահանջված երգչուհիներից մեկը՝ Ռիհաննան, այսօր նշում է ծննդյան 36 ամյակը։

Նա մեծացել է ռեգգի ժանրի երգերի ազդեցության տակ և սկսել է երգել 7 տարեկանից։ Հոր կախվածությունը կոկայինից, ոգելիցից և մարիխուանայից, շատ վատ է ազդել աղջկա մանկության վրա։ Ռիհաննայի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ 14 տարեկան էր։ 7 տարեկանից մինչև ծնողների բաժանվելը նա տառապում էր տանջալից գլխացավերով։ Բժիշկները կարծում էին, թե աղջկա մոտ գլխուղեղի ուռուցք է և որոշ հետազոտություններ են արել։ Երգչուհին մեծացել է երեքսենյականոց համեստ տան մեջ Bridgetown-ում, որտեղ հոր հետ հագուստի առևտրով էր զբաղվում։ Նա սովորել է Բարբադոսի-ի «Charles F. Broome»-ի անվան տարրական դպրոցում, որտեղ համադասարանցիներով ձևավորել են երաժշտական խումբ։ Սկզբում երգչուհին ուզում էր ավարտել միջնակարգ դպրոցը, բայց հետո որոշեց թողնել այն, որովհետև շատ զբաղված էր իր երգի կարիերայով։  Բարբադոսցի երգչուհին 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերա։ 

Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր երգչուհու մասին․

1. Ռոբին Ռիհաննա Ֆենտին ծնվել է Բարբադոսում։ Իր հայրենիքում երգչուհին հռչակվել է ազգային հերոս, իսկ փետրվարի 22-ը Ռիհաննայի պաշտոնական օրն է։

2. Դպրոցում Ռիհաննային ծաղրում էին  որպես «սպիտակ»՝ բաց մաշկի պատճառով:

3. 16 տարեկանում նա հաղթել է տաղանդների մրցույթում՝ Մարիա Քերիի «Hero» երգով։

4. 2005 թվականին Ջեյ Զին ստացավ Ռիհաննայի դեմո ձայնագրությունը։ Երգը լսելուց հետո Ջեյ Զին թերահավատորեն վերաբերվեց Ռիհաննային, սակայն երգչուհուն հրավիրեց լսումների։ Ռիհաննային ուղիղ եթերում լսելուց հետո Ջեյ Զին նույն օրը պայմանագիր է կնքում նրա հետ։

5. «Umbrella» աշխարհահռչակ հիթը, որը տասը շաբաթ անընդմեջ մնաց Մեծ Բրիտանիայի չարթերի առաջին հորիզոնականում, սկզբնապես գրվել է Բրիթնի Սփիրսի համար: Բայց փոփ երգչի գործակալներին երգը չի հետաքրքրել: 

6. Երգչուհին սիրում է ռեգգի. «Բոբ Մարլի, Շոն Փոլ. սա այն երաժշտությունն է, որով ես մեծացել եմ, և որը միշտ բարձրացնում է իմ տրամադրությունը»:

7. Երգչուհին խոստովանում է, որ նախընտրում է ընկերանալ տղամարդկանց հետ։ «Ես ընդամենը երեք ընկերուհի և մեկ միլիոն ընկեր ունեմ»,- ասում է Ռիհաննան։ 

8. 2021 թվականին, ըստ «Forbes» ամսագրի, Ռիհաննա ամենահարուստ կին երաժիշտն է՝ զիջելով միայն Օփրա Ուինֆրիին։ Նրա կարողությունը գնահատվել է 1,7 միլիարդ դոլար։

 

fastnews-ads-banner