Logo

Ռիհանան վերադարձել է. նա կրկին հղի է․ տեսանյութ Super Bowl Halftime Show-ից

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:44 / 13.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ռիհանա-Super Bowl Halftime Show

Այս գիշեր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների ամենադիտարժան իրադարձություններից մեկը. խոսքը, իհարկե, Super Bowl-ի մասին է։ Halftime Show-ի գլխավոր աստղը եղել է երգչուհի Ռիհանան, որը բոլորին զարմացրել է իր կարգավիճակով: Հղի երգչուհին ներկայացրել է իր մեծագույն հիթերը՝ «Umbrella», «Rude Boy», «Diamonds» և այլն: Սա Ռիհանայի առաջին ելույթն էր ավելի քան 5 տարվա ընթացքում՝ նրա վերջին ստուդիական ալբոմի՝ «Anti»-ի թողարկումից ի վեր: 

Իմիջիայլոց երգչուհու ներկայացուցիչը People-ին և The Hollywood Reporter-ին հաստատել է, որ երգչուհին իսկապես հղի է։

Գլենդեյլում գտնվող State Farm Stadium մարզադաշտում 34-ամյա երգչուհին բեմ է բարձրացել ոտքից գլուխ վառ կարմիր հագնված՝ դառնալով առաջին հղի կինը, որը ելույթ է ունեցել շոուի ընթացքում:

fastnews-ads-banner