Logo

Օրվա լուսանկարը. 79-ամյա Ռոբերտ Դե Նիրոն՝ իր ծննդյան օրը «Happy Birthday» փուչիկով

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:12 / 19.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Ռոբերտ Դե Նիրո-Happy Birthday

Ռոբերտ Դե Նիրոյին նկատել են Նյու Յորքի փողոցներում՝ ձեռքին «Happy Birthday» գրությամբ փուչիկ: Օրերս նա նշել է իր 79-ամյակը, և պապարացիները նրան տեսանկարել են «Happy Birthday» գրությամբ փուչիկը ձեռքին։ Լեգենդար դերասանը հիանալի տեսք է ունեցել, եղել է կենսուրախ և շատ ոճային։

Happy Birthday-100

Դերասանն ակնհայտորեն դեռ չի պատրաստվում թոշակի անցնել: Հաջողակ «Իռլանդացուց» հետո Դե Նիրոն պատրաստվում է վերադառնալ գանգստերի դերին։

Նոր ֆիլմը Warner Bros.-ի համար նկարահանելու է Բարրի Լևինսոնը, որն առավել հայտնի է «Անձրևի մարդ» և «Բարի լույս, Վիետնամ» ֆիլմերով: Սցենարի հեղինակն է Նիկոլա Պիլեջին՝ «GoodFellas»-ի սցենարիստը: 1985 թվականին նա գրել է «Wiseguy. Life in a Mafia Family» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվելու է ֆիլմը։

Ֆիլմի իրադարձությունները կծավալվեն 20-րդ դարում և կպատմեն երկու պատերազմող կլանների՝ Կոստելլոյի և Ջենովեզեի մասին: Երկու պարագլուխներին էլ կմարմնավորի Դե Նիրոն:

fastnews-ads-banner